Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Էս գործում խառնված շատ մարդ կա, ոչ միայն սոցապ նախարարը․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փարաքարի համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։
«Մենք արդեն գնում ենք և գնալու ենք մինչև վերջ։ Եվ ոչ մի մտավախություն չունեմ, որ իմ նկատմամբ ճնշումներ կլինեն, դա վստահ եմ ասում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին և նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։
Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում՝ մշակույթի տան դիմաց, ամբիոն է տեղադրել և կազմակերպել երդմնակալության արարողությունը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրելու համայնքապետարանի շենք մտնել։