Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի կարծիքով` հայրենիքի պաշտպանության հարցում ապահովագրություն պետք է: Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման վերաբերյալ նախագծին, նա նշեց, որ օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր, որոնք պետք է շտկվեն: «Նախագծում կան կետեր, որոնք ժողովրդին վրդովեցնում են, և սխալ է մեղադրել մարդկանց, ովքեր դժգոհում են օրինագծից: Մեր ազգը պատրաստ է բանակին և զոհվածների ընտանիքներին աջակցել, սակայն կան մարդիկ, ովքեր վիշտ չեն տեսել, չեն պատկերացնում ո'չ զոհված ընտանիքի վիճակը, ո'չ էլ նրանց կորստի ցավը»,- ասաց մեր զրուցակիցը:
Մարգարիտա խաչատրյանը, միևնույն ժամանակ, չի ցանկանում, որ 1000 դրամների հարցը տեղի-անտեղի շահարկվի: «Ուզում է հիմնադրամի միջոցներով 1992-ի զոհերի ընտանիքներին աջակցեն, թե, Աստված մի արասցե, 2017-ին լինելու դեպքում, միևնույն է, այդ 1000 դրամներով զինվորի մոր վիշտը երբեք չեն փարատի: Աստված տա` զոհեր չլինեն, և այդ 1000 դրամների համար մեր տղաների անունները չշահարկվեն»,- ասաց նա: