Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:
- 2015-ի ձեռքբերումը:
- Անձնական կյանքում 2015-ի ձեռքբերումը ընտանիքիս համալրումն էր. հարսիկ ունեցանք այս տարի: Իսկ գործնական կյանքում` ընդլայնվեց իմ գործունեության շառավիղը Արևմտյան Հայաստանում:
- Տարվա կորուստը:
- Կորուստ է սահմանին այսքան մեծ թվով զոհեր ունենալը:
- Սպասելիքը 2016-ից:
-Սպասում եմ, որ տնտեսական որոշակի բարեփոխումներ կլինեն, ժողովուրդը ավելի հեշտ կապրի մեր երկրում, իսկ բիզնեսի դաշտն ավելի կպարզեցվի ու հասանելի կլինի սովորական գործարար, ստեղծարար հայ մարդու համար:
- 2015 թվականին ամենավառ տպավորությունը թողած կինը:
- Դժվարանում եմ պատասխանել, որովհետև կարող են մի քանիսը լինել, իսկ ես, մեկի անունը տալով, գուցե բաց թողնեմ ամենակարևորին:
- 2015-ի ամենահաջող քաղաքական գործիչը:
- Էլի դժվարանում եմ, նրանք մի քանիսն են, որոնցից ամեն մեկն ունի իր առավելությունները: Հաջող քաղաքական գործիչներ իսկապես ունենք, որոնցով կարելի է հպարտանալ, ովքեր միջազգային ատյաններում կարողանում են երկրի պատիվը բարձր պահել` իրենց գիտելիքներով: Նրանցից են Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Արտակ Զաքարյանը…
-2015-ի ամենաանհաջող քաղաքական գործիչը:
- Կներեք, զերծ պահեք այս հարցին պատասխանելուց: Անհաջողներ կան, բայց նրանց անունները չեմ տա:
-2015-ի հայաստանյան ամենատպավորիչ իրադարձությունը:
- Խոշոր իրադարձություն էին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի լուրջ միջոցառումները, ինչպես նաև Հայաստանում համահայկական խաղերի կազմակերպումը:
-2015-ին աշխարհում ի՞նչ փոխվեց:
- Աշխարհում շատ բան փոփոխվեց, աշխարհը, մասնավորապես` Եվրոպան հասկացավ, որ մարդկությունը չի կարող առաջ գնալ` եվրոպական արժեքների հետևից միայն վազելով, որովհետև տեսանք` ինչ կատարվեց, երբ ահաբեկչությունը գլուխ բարձրացրեց աշխարհում և դարձավ չարիք ժողովուրդների համար: Միայն շուն ու կատվին կտակ թողնելով կամ այդ միասեռ ամուսնությունների քարոզով` մարդկությունը չի կարող առաջ գնալ:
-Այծի /2015-ը այծի տարի էր/ ամենացավոտ պոզահարումը` Ձեզ:
- Ուզում եմ զերծ մնալ պատասխանից, որովհետև կարող է այնպիսի մարդկանց դա հասցեագրվել, որոնք թիկունքից ինձ հարվածել են:
-Իսկ երկրի՞ն:
- Մեր երկիրն արդեն սովորել է պոզահարումներին. երկու թշնամական պետության հարևանությամբ ենք ապրում, մեկի հետ հարաբերությունները սառեցված են, իսկ մյուսն ուղղակի գործող չարիք է Հայաստանի համար, ուստի պետք է միշտ զգոն լինել ու դիմակայել:
-Ի՞նչ մկկաց այծը Ձեր ականջին հրաժեշտից առաջ:
- Հրաժեշտից առաջ այծը մկկաց, որ` ամեն մի կազյոլի հետ գործ մի’ բռնի:
-Հիմա՝ մի քիչ հումոր, անցնենք կապիկներին. կապիկն ու կապիկությունը տարբե՞ր բաներ են:
- Իհարկե, կապիկը կենդանի է, իսկ կապիկությունը` այդ կենդանուն բնորոշ երևույթ, որը այսօր, ցավոք, ծաղկում է ապրում:
-Համաձա՞յն եք տեսությանը, որ մարդիկ առաջացել են կապիկներից:
/Ծիծաղում է/ Նայելով որոշ մարդկանց` իսկապես մտածում ես` ոնց որ թե կա նման տեսություն` Դարվինի տեսությունը, բայց, ի վերջո, ես էլ կարող եմ հարցնել` բա հիմա ինչո՞ւ կապիկներից մարդիկ չեն առաջանում, ուրեմն նշանակում է, որ Աստված մարդուն ստեղծել է, որ նա զերծ մնա կապիկություններից:
-Կապիկություն անելը մարդի՞կ են կապիկներից սովորել, թե՞ կապիկները` մարդկանցից:
- Իհարկե, մարդիկ` կապիկներից:
-Կապիկի դերն ու նշանակությունը հայ քաղաքականության պատմության մեջ:
- Օ, բարդ, շատ բարդ հարց է: Շատ ենք տեսել, իհարկե, մարդիկ, անձնական սկզբունքներին դավաճանելով, այնպես են կերպարանափոխվում, ոնց որ երեկվա տղամարդը չլինեն:
-Քաղաքականության մեջ կապիկությունն արհե՞ստ է, թե՞ արվեստ:
- Կարծում եմ` արվեստ է: