|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ ինքն է նախաձեռնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը: Այն կայացել է այսօր Նորմանդիայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հանդիպումը կազմակերպելու հարցում ինձ օգնել է տիկին Անգելա Մերկելը»,- ասել է Օլանդը France-2 հեռուստաընկերության եթերում:
Ֆրանսիայում անցկացվում են միջոցառումներ` նվիրված Նորմանդիայում դաշնակից զորքերի ափ իջնելու 70-ամյակին: