|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դադարեցրել է Դոնբասում կրակի միակողմանի դադարեցման ռեժիմը. հայտնում է Лента.ру-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Այսպիսով՝ կրակի դադարեցման ռեժիմը, որը նախագահը հայտարարել էր հունիսի 20-ին և երկարացրել մինչև հունիսի 30-ի ժամը 22:00-ն համարվում է ավարտված:
«Մենք կհարձակվենք և կազատենք մեր հողը: Կրակի դադարեցման ռեժիմը չերկարացնելը մեր պատասխանն է ահաբեկիչներին, գրոհայիններին, ավազակներին, բոլոր նրանց, ովքեր ծաղրում են խաղաղ բնակչությանը, ովքեր կաթվածահար են անում շրջանի տնտեսության աշխատանքը, ովքեր տապալում են աշխատավարձերի, թոշակների վճարումը, պայթեցնում են երկաթուղային ճանապարհը և ոչնչացնում ջրատարները: Նրանց, ովքեր մարդկանց զրկել են նորմալ, խաղաղ կյանքից»,- նշել է նախագահը ժողովրդին ուղղված ուղերձում: