|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր` իր երդմնակալության արարողության ժամանակ, խոսել է իր հետագա քայլերից: Նա հայտարարել է, որ երկրում միակ պետական լեզուն պետք է լինի ուկրաիներենը: Այս մասին հայտնում է dni.ru-ն: Միաժամանակ Պորոշենկոն խոստացել է ռուսաց լեզվին տրամադրել Ուկրաինայում ազատ զարգանալու երաշխիքներ:
Երդմնակալության ժամանակ Պոոշենկոն նաև հայտարարել է, որ Ղրիմն Ուկրաինայի մաս է, և այս հարցում փոխզիջումներ լինել չեն կարող: «Եվ ես այդ մասին հայտարարել եմ Ռուսաստանի ղեկավարությանը: Ղրիմը մերն է»,- ասել է Պորոշենկոն:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի դաշնայնացման մասին խոսակցություններն անհիմն են: Նախագահը հույս է հայտնել, որ կստորագրի Բուդապեշտյան հուշագրին փոխարինող, միջազգային նոր համաձայնագիր, որը կերաշխավորի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Պորոշենկոյի խոսքով` «ուկրաինական իդեալի սիրտը» եվրոպական ընտրությունն է, և հեռանկարում Ուկրաինան փորձելու է դառնալ ԵՄ լիիրավ անդամ: