Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին: ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մարտի 25-ին, և որը ՍԴ դատավոր է նշանակվել այդ մարմնի ստեղծման օրվանից:
Արա Թունյանը ծնունդով Ստեփանակերտից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասավանդում էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրերից և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նախագահի պետաիրավական վարչության պետն էր:
Այս տարի՝ մարտի 5-ին, լրացել է նաև ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա տեղի համար նոր թեկնածություն է առաջարկելու ՀՀ կառավարությունը: Թերևս այս տեղում կնշանակվի Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը, ում պաշտոնավարման ժամկետը ԵԴ-ում լրանում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։