Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 12-ին «Արարատը» վերսկսեց մարզումները, որոնք կշարունակվեն Հայաստանում մինչև հունվարի 17-ը: Տարվա առաջին մարզումը թիմն անցկացրեց «Միկա» մարզահամալիրի արհեստական խոտածածկով խաղադաշտում:
Նախապատրաստական փուլում նախատեսված են երկու արտասահմանյան հավաքներ, որոնցից առաջինը կկայանա հունվարի 18-ից 31-ը Սոչիում, որի ընթացքում թիմը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ, մի շարք նորեկներից զատ, «Արարատ»-ին միացել են ևս մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ:
Թիմի կազմում փորձաշրջան են անցնում երկու կենտրոնական պաշտպաններ: 22-ամյա Նագուի Բոուրասը նախկինում հանդես է եկել ֆրանսիական «Կանի» երկրորդ թիմում և Բելգիայի «Շաերբիկում», իսկ 20-ամյա կոտդիվուարցի Սուլեյմանե Կոնեն խաղացել է տեղի «ԱՍԵԿ Միմոզաս» թիմում, ինչպես նաև Սոֆիայի ԲԿՄԱ-ում:
«Արարատ»-ին միացել են նաև 3 իրանցի ֆուտբոլիստներ: 26-ամյա ձախ պաշտպան Սեյեդ Հոսեյն Հոսեյնին հանդես է եկել «Մես», «Սայփա» և «Փեյքան» թիմերում, իսկ 27-ամյա կիսապաշտպան Ամիրի Շոեիբը` «Սայփայում» և «Պերսեպոլիս Շոմալում»: 25-ամյա հենակետային կիսապաշտպան Սաման Աղազամանին խաղացել է «Պերսեպոլիսում» և «Ռահ Ահանում», ներկայացրել է Իրանի Մ-17, Մ-21 և Մ-23 հավաքականները:
Ավելացնենք, որ երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը սերբ ֆուտբոլիստներ Նիկոլա Պրեբիրաչևիչի և Չեդոմիր Տոմչիչի հետ: