կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 13:17
Իրավական

Խոշտանգումների ենթարկված Գ. Վիրաբյանի գործն ուղարկվել է նոր քննության

Խոշտանգումների ենթարկված Գ. Վիրաբյանի գործն ուղարկվել է նոր քննության

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած` ընդդիմադիր քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանին խոշտանգումների ենթարկելու գործը նոր նախաքննության կուղարկվի:

 

Գ. Վիրաբյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց պահանջը: Այն է` կատարել Եվրադատարանի որոշումն ընդդեմ Հայաստանի և արդար քննություն կատարել Գ. Վիրաբյանի գործով:

 

Նշենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Եվրադատարանի կողմից ընդունված վճռով հաստատվել է Գ. Վիրաբյանի հանդեպ խոշտանգումներ կատարելու, ինչպեսև նրա անմեղության կանխավարկածի ու արդար դատաքննության իրավունքների խախտումը և որոշվել գործն ուղարկել վերաքննության:  ՀՀ-ին պարտավորեցրել են Գ. Վիրաբյանին 31 հազար եվրոյի փոխահատուցում տալ` դատական ծախսերի և խախտված իրավունքների համար:  

 

2004 թվականին Գ. Վիրաբյանը` որպես ՀԺԿ անդամ և Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, մասնակցել է ցույցերի, ինչի պատճառով նրան ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին են կանչել: Այստեղ Վիրաբյանին խոշտանգել են, փորձել ինչ-որ ցուցմունքներ կորզել, ինչի հետևանքով նրան առողջական լուրջ վնաս է հասցվել, հեռացվել է օրգաններից մեկը

 

Վիրաբյանը մի շարք հրապարակումներում պնդել է, որ իրեն խոշտանգող ոստիկաններից է եղել  Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ ԿարապետյանըՆա դատախազությունից պահանջել էր քրեական գործ հարուցել իրեն  խոշտանգելու համար, սակայն պահանջը գրավոր մերժվել էր: Մերժումը հայաստանյան բոլոր ատյաններում բողոքարկվելուց հետո նա դիմել էր Եվրադատարան

 

Իսկ Եվրադատարանի որոշման մեջ Երևանի ներկայիս ոստիկանապետի անվան առաջին տառերն են նշվում` ցուցմունքներին հղումներ անելիս: Մասնավորապես` խոշտանգումների վերաբերյալ նշվում է ՄԻԵԴ թիվ 40094/05 վճռի 17, 36, 38 կետերում: Մեջբերում ենք 17-րդ կետը«17. Դիմողը հայտնում է նաեւ, որ ... այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ եւ սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով եւ ոտքերով հարվածել իր [դիմողի] գոտկատեղից ներքեւ հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը»: