|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազությունում 13.10.16թ. հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել առաջին աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը և ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները: