կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 11:08
Քաղաքական

Հայելու մեջ պետք է մեկ-մեկ նայել` վտանգը զգալու համար. էկոնոմիկայի նախարար

Հայելու մեջ պետք է մեկ-մեկ նայել` վտանգը զգալու համար. էկոնոմիկայի նախարար

Այսօր 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնում էր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ 2013-ին ծախսերը կազմել են 5,98 միլիարդ դրամ, որից ծախսվել է 3,8 միլիարդը: Նա նաև նշեց, որ զբոսաշրջությունն աճել է 13 տոկոսով:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց նախարարին արդյունաբերության զարգացման հիմնադրամի, ՓՄՁ-ների զարգացման ծրագրերի ու տնտեսության զարգացման մասին:

 

Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ արդյունաբերությունը պետք է լինի առաջին տեղում, բայց այն չպետք է նույնականացնել գործարանի հետ, այն արդյունք ստեղծող ոլորտ է, որը կարող է լինել թե' ծառայությունների մատուցման, թ'ե բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

 

«Տնտեսության զարգացումը սպիրալաձև է, և չկա մի երկիր, որտեղ տնտեսությունն անընդհատ զարգացում ունենա, ո՞վ է ասել, որ թերություններ, սխալներ չեն եղել: Հետ նայելով` շատ առաջ չենք կարող գնալ: Այո, հայելու մեջ պետք է մեկ-մեկ նայել ու զգալ վտանգը, բայց ես հակված եմ առաջ նայելուն»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

 

Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց, որ հետ նայելու խնդիր չկա, այլ` ստեպ-ստեպ առաջ նայելու:

 

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ կարծիք հայտնեց. «Որ թվի վրա նստում ենք, ինչ թիվ բզում ենք, բառի բուն իմաստով,  տակից մի բան է դուրս գալիս»: