կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-02 21:01
Քաղաքական

Անկեղծորեն չեմ հասկանում Ն.Փ.-ի շուրջը մնացած մարդկանց. ո՞նց են կարողանում հայելու մեջ նայել սեփական աչքերին. Ռ. Մելիքյան

Անկեղծորեն չեմ հասկանում Ն.Փ.-ի շուրջը մնացած մարդկանց. ո՞նց են կարողանում հայելու մեջ նայել սեփական աչքերին. Ռ. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Ասել եմ առաջին օրից, պատրաստ եմ կրկնել ամեն օր. անձամբ ինձ համար սա արժանապատվության հարց է։ Մեզ բոլորիս առաջին հերթին զրկել են արժանապատվությունից և բարոյապես հավասարացրել հողին։ Մեր սրբություններն են հանձնվել թշնամուն՝ դավաճանությամբ, ամբարտավանությամբ, անկարողությամբ։

Այդ ամենի պատասխանատուները՝ Ն.Փ.-ն ու իր թիմն այլևս չունեն իրավունք ներկայացնելու իմ հայրենիքն ու իմ ազգը։ Վերջ։ Ահա՛ իմ դիրքորոշումը։

Ինչու՞ եմ անձնապես կարևորում այս դիրքորոշումս։ Շատ պարզ ու նույնիսկ էգոյիստական պատճառով. որպեսզի հայելու մեջ աչքերիս մեջ նայելու իրավունքս չկորցնեմ։

Ու անկեղծորեն չեմ հասկանում Ն.Փ.-ի շուրջը մնացած մարդկանց, ընդվզող արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ նրա հրահանգով անհամաչափ ուժ կիրառող ոստիկաններին, քաղաքական ճղճիմ հետապնդումների «թղթաբանությունն» իրականացնող դատախազներին ու քննիչներին։ Ո՞նց են կարողանում հայելու մեջ նայել սեփական աչքերին։

Պիտի սկսել հենց արժանապատվության ճգնաժամը հաղթահարելուց։ Ու դա նախ անհատական հարց է, հետո նոր՝ հանրային։ Հայելու մեջ հաջորդ անգամ նայելիս հիշեք այս գրառումը։ Հիշե՛ք»: