| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձել է երեկ Գյումրիում գրանցված միջադեպին, երբ ծննդաբերության ժամանակ 38-ամյա կին է մահացել: Նա նշեց, որ դեպքից անմիջապես հետո առողջապահության նախարարությունում ձևավորվել է խումբ` գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ, պրոֆեսոր Աբրահամյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի` ուսումնասիրելու բոլոր փաստերը:
«Վերջնական բոլոր նյութերը քննարկվելու են առողջապահության նախարարությունում` հատուկ նիստում, լինելու է շատ խիստ մոտեցում` մայրական մահերի հետ կապված»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ առողջապահության նախարարության ուաշդրության կենտրոնում է գտնվում նաև երկու այլ դեպք` կապված Գյումրիում երկու կանանց ծննդաբերությունից հետո առաջացած բարդությունների հետ: Նախարարը նշեց, որ կանացից մեկն արդեն վիրահատվել է, երկուսն էլ տեղափոխվել են Երևան:
Ինչ վերաբերում է Գյումրիում ծննդաբերության ժամանակ մահացած կնոջ դեպքին, թե ո՞րն է մահվան պատճառը, նախարարը նշեց, որ վերջնական պատճառը կարող են պարզել դատական մարմինները, նախնական տվյալների համաձայն` պատճառը պտղաջրային էմբոլիա կոչվող հազվադեպ հանդիպող բարդությունն է, որը կայծակնային ավարտ է ունենում:
Հիշեցնենք, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում մահացել է Կարինե Պապանյանը։