|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բրիտանիայում գտել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի 16 տարի առաջ կորած ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրել է The Independent-ը:
Վարակի տարածման հակազդման ռազմավարությունը մշակվել է դեռևս 2005 թվականին։ Այդ ժամանակ երկրի իշխանությունները վախենում էին SARS կորոնավիրուսից և նրա հարուցած ծանր սուր շնչառական համախտանիշից:
«Ես բացարձակ տեղեկություն չունեմ, թե ուր է այն այդ ժամանակ անհետացել»,- խոստովանել է ծրագրի ստեղծողներից մեկը:
Պարբերականը նշում է, որ փաստաթղթում պարունակվում էին ինքնամեկուսացման ռեժիմի ներդրման, քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հանձնարարականները, ինչպես նաև խոսվում էր հիվանդների հետ շփումներին հետևելու և անհատական պաշտպանության միջոցների պաշարների ավելացման անհրաժեշտության մասին:
Բացի այդ, ծրագիրը պարունակում էր առանձին կետ վարակի տարածման սպառնալիքի և այդ սցենարից խուսափելու եղանակների մասին, օրինակ, շինությունների արդյունավետ ախտահանման և օդափոխության միջոցով:
«Փաստաթուղթը անտեսվել էր: Մենք կարող էինք փրկել տասնյակ հազարավոր կյանքեր», – մեջբերում է պարբերականը երկրի կառավարության նախկին գլխավոր գիտական խորհրդատու Դևիդ Քինգի հրապարակումը: