|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կառավարության նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Ֆահրադյանը ներկայացրեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նման բնույթի նախագծերը երբեմն բուռն քննարկումների առիթ են տալիս, ուստի այդ հարցում քաղաքականությունը պետք է վերանայվի, և այլ մեխանիզմներ լինեն: «Որպեսզի ցայտնոտային որոշումներ չկայացնենք, կշարժվենք մինչ այս պահը գործող տրամաբանությամբ` արձանագրելով, որ այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Խոսքը վերաբերում է տարկետում տալուն: Այն պահին, երբ այս մարզիկները կդադարեցնեն իրենց մարզական գործունեությունը, նրանք պետք է զորակոչվեն բանակ, այսինքն՝ բանակից ազատվելու մասին խոսք չկա»,- ասաց նա: