Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն անդրադարձել է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության այն նոր փոփոխություններին, որոնք հեշտացնում են ՌԴ քաղաքացիություն ստանալը նախկին ԱՊՀ երկրների քաղաքացիների համար:
Նա նշեց, որ այդ փոփոխությունները պետք չէ դիտարկել որպես հակահայկական կամ հակամիգրացիոն, որովհետև այդ փոփոխության հիմնական նպատակն է անօրինական միգրացիան ստվերից հանելը:
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց Ռուսաստանից հետ են վերադարձնում առանց լուրջ պատճառաբանության, Սերգեյ Մանասարյանը նշեց, որ 2-3 օր առաջ արտաքին գործերի նախարարությունը ստացել է պաշտոնական հայտագիր Ռուսաստանի դեսպանությունից, որում ֆիքսված է հետևյալ գաղափարը, որ բազմաթիվ մարդիկ մերժում են ստացել Ռուսաստանի սահմանահատում իրականացնելու համար` ունենալով շատ չնչին տեխնիկական բնույթի խախտումներ:
Փոխարտգործնախարարը նշեց, որ բոլոր դեպքերում ՌԴ-ն խորհուրդ է տալիս քաղաքացիներին՝ դիմել կա'մ միգրացիոն ծառայություն՝ ուղիղ, կա'մ դեսպանության միջոցով, և իրենք պարտավորվում են այդ արգելքը հանել բավական արագ: «Վերջերս մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ մեր միջոցով են քաղաքացիները դիմել, և արգելքը հանվել է: Այսինքն՝ իրենք էլ են գիտակցում, որ չի կարելի, ասենք, կարմիր լույսի տակ անցնելու պարագայում տուգանք ստանալու պատճառով մերժվել ՌԴ տարածքում գտնվել»,- ասաց նա: