|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է դատարանի կողմից միգրացիոն քաղաքականությունը կոշտացնելու մասին իր հրամանի կասեցումը: «Այսպես կոչված դատավորի կարծիքը, որն առաջին հերթին մեր երկրից խլում է իրավապահ գործառույթները, անհեթեթ է եւ կչեղարկվի»,- գրելէ Թրամփը Twitter-ում:
«Երբ երկիրը չի կարող այլեւս ասել, թե ով կարող է մտնել իր տարածք, իսկ ով՝ ոչ, հատկապես անվտանգության պատճառներով, նա մեծ խնդիրներ ունի», - ասել է նա:
Ավելի վաղ Սիեթլի դաշնային դատարանը կասեցրել էր միգրացիոն հրամանի գործունեությունը, մինչեւ չքննվի տեղի դատախազության ներկայացրած դատական հայցը, որում պահանջվում է հակասահմանադրական ճանաչել այդ հրամանի դրույթներն ու չեղարկել այն:
Արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: