|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ արմատական վարձկանները չպետք է լինեն Լեռնային Ղարաբաղում:
«Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններին արձանագրված փաստ է, ինչը հաստատել ենք ոչ միայն մենք»,- շեշտել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ մոտ երկու հազար վարձկան է եղել:
«Ռուսաստանն ամենասկզբից մտահոգություն է հայտնել արմատական վարձկանների առկայության մասին, որոնք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը»,- ասել է Սիրոմոլոտովը:
Ըստ նրա՝ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել՝ այնտեղ վարձկաններ չպետք է լինեն: