Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
ՀՀԿ Խորհրդի նիստից առաջ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ինչպե՞ս է վերաբերվում իր հրաժարականի մասին լուրերին, պատասխանեց, որ ինքը շատ հանգիստ է և չի հավատում մամուլի հրապարակումներին, հումորով է դրանց վերաբերվում: Հարցին` կմնա՞ որպես մարզպետ, թե՞ հրաժարական կտա, պատասխանեց. «Ոնց կորոշի խորհուրդը»: Մեր հաջորդ հարցին, թե ո՞րն է իր մարզի համար առաջին խնդիրը պատասխանեց.«Շատ խնդիրներ կան, հերթով փորձում ենք լուծել»:Դիտարկմանը, թե գուցե արտագա՞ղթն է համար առաջին խնդիրը, մարզպետը պատասխանեց. «Էնքան ասեցիք` արտագաղթ, հիմա ՌԴ-ն խստացրել է միգրացիոն օրենքը ու թույլ չի տալիս, որ հայերն արտագաղթեն Ռուսաստան»:
Հավանաբար, Գեղարքունիքի մարզպետը դեռ տեղյակ չէ, որ ՌԴ նախագահը ստորագրել է նախկին ԱՊՀ երկրների` ռուսերենին տիրապետող քաղաքացիներին հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տալու օրինագիծը: