|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով մարզերում մարդու իրավունքների վիճակի մասին, նշեց, որ 2013թ. ցուցանիշներով` ամենատխուր վիճակը Տավուշի մարզում է, որովհետև այնտեղ թե' խնդիրներն են շատ, թե' ՄԻՊ գրասենյակում կա պասիվություն, մարդիկ ոտքի չեն ուզում կանգնել իրենց իրավունքների պաշտպանության համար, և խնդիրները մնում են ծածկված ու պասիվ վիճակում:
ՄԻՊ-ը նշեց, որ Լոռու մարզում մարդիկ ակտիվ են իրենց իրավունքների պաշտպանության հարցում, Սյունիքում նույնպես սուր հարցեր կան:
«Խնդրահարույց է այն, որ կա խնդիր, բայց մարդիկ չեն բողոքում: Աայդ դեպքում շանսերը, որ ինչ-որ բան կփոխվի, նվազում է: Սակայն Լոռու մարզում իսկապես մարդիկ գերակտիվ են և ինտելեկտուալ աշխատանք են անում իրենց իրավունքների պաշտպանության համար»,- ասաց Կարեն Անդրեասյանը: