կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 11:57
Իրավական

Ինչպիսի՞ն է մարդու իրավունքների վիճակը գյուղնախարարությունում

Ինչպիսի՞ն է մարդու իրավունքների վիճակը գյուղնախարարությունում

Մարդու իրավունքների վիճակը Գյուղատնտեսության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

 

Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

  • Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
  • 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:
  • Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:
  • Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից սկսած “Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը” ծրագիրը:
  • Ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:

 

     Արձանագրված դրական զարգացումներ

  • 2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես` հացամթերքի շուկայում և մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:
  • ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմա­վարության շրջանակներում նախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովա­գրա­կան համա­կարգի ներդրման ծրագրի իրականացումը»:
  • ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով: