|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանի հետ մասնակցեց Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով անվանակոչելու և դա խորհրդանշող հուշարձանի բացման արարողությանը:
Մինչ երկու երկրների նախագահները լսում էին Հայաստանի կամերային նվագախմբի կատարումը, Ֆրանսուա Օլանդը նկատեց պուրակի հետնամասում սպասող բազմությանն ու քայլերն ուղղեց այնտեղ: Ֆրանսիայի նախագահն անցավ, բայց կարծես չնկատեց պուրակը շրջապատող` իր պատվին պաստառապատված կիսակառույց շենքերը: Նա մոտեցավ հավաքվածներին ու ողջունեց նրանց: Չնայած նախագահների անվտանգության աշխատակիցների « Mister president, back» (պարո’ն նախագահ, հետ) վանկարկմանը` Օլանդը շեղվեց և, տրորելով խոտերը, մտավ կանաչապատ տարածք:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: