կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-01 20:00
Հասարակություն

Իշխանական շենքերը գիշերը պետք է անջատեն լույսերը, որովհետև դա մեր լույսն է. Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում է բողոքի երթին

Իշխանական շենքերը գիշերը պետք է անջատեն լույսերը, որովհետև դա մեր լույսն է. Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում է բողոքի երթին

Մատենադարանի մոտ մեկնարկել է էլեկտրաէներգիայի դեմ թանկացման բողոքի երթը: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը մինչ այդ նախաձեռնել էր ստորագրահավաք, որին միացել էին բազմահազար ՀՀ քաղաքացիներ, կազմվել է նաև ութ կետից բաղկացած պահանջագիր, որը բողոքի ցույցի մասնակիցները կհանձնեն պատկան մարմիններին: Բողոքի ցույցին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ավելի վաղ, «Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ բոլորին կոչ անելով մասնակցել բողոքի ցույցին:Նա եկել էր սատարելու բողոքի ցույցի մասնակիցներին: րաֆֆի հովհաննիսյանի խոսքով՝ պետք չէ կուսակցականացնել պայքարը, բայց պետք է քաղաքականացնել այն, և այդ ցույցին պետք է ներկա լինեին բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները՝ առանց խտրականության ու նախանձի:


«Սա երթ է արդարության համար և  հերթական խաբեության դեմ: Այս թանկացումը անդրադառնալու է քաղաքացիների ճակատագրի վրա՝ ավելացնելով աղքատությունը և արտագաղթը: Մինչ դե ֆակտո  իշխանությունները գիշերը լուսավորում են իրենց գրասենյակները, ՀՀ քաղաքացին սեփական երկրում գնում է դեպի խեղճացում, ուստի ժամանակն է, որ բոլոր պայքարող քաղաքացիները միավորվեն, ստեղծեն միասնական համապետական օրակարգ՝ պահանջելով,  որ պետական իշխանական շենքերը անջատեն գիշերը իրենց լույսն է, որովհետև դա մեր լույսն է, մենք ենք վճարում դրա համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Նրա խոսքով՝ ժողովուրդը ինքնակազմակերպվում է