| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մայիսի 12-ին արտակարգ իրավիճակների նախարարության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 48 կայաններից Արարարտի մարզի մի շարք գյուղերում սկսվել է ներգործություն:
Մայիսի 12-ին հակակարկտային թվով 4 կայանից Լոռու մարզի Գարգառ և Գյուլագարակ գյուղերում սկսվել է ներգործություն: Իսկ Լոռու մարզի մի շարք գյուղերում հակակարկտային թվով 21 կայանից իրականացվել է 2640 կրակոց:
Տավուշի մարզի Նավուր գյուղում, Գեղարքունիքի մարզի Զովաբերդ և Կաքավաձոր համայնքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Աղիտու, Նորավան գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ: ԱԻՆ-ի «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ը չի վերահսկվում վերոնշյալ տարածքները:
Ներկայում ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղակայված է 442 հակակարկտային կայան, որոնցից 72-ն՝ Արցախում: Այս կայանները պաշտպանում են գյուղատնտեսական նշանակության շուրջ 29600 հա տարածք:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում սահմանված է շուրջօրյա հերթապահություն, որտեղ Արագածոտնի և Լոռու ռադիոլոկացիոն կայաններից ստացվում է տեղեկատվություն` կարկտաբեր ամպերի վերաբերյալ: Կայանները հրահանգավորելու համար յուրաքանչյուր կայանում ներդրվում է համակարգ, որը հնարավորություն է տալիս ընդունել, վերարտադրել մարզային և կենտրոնական կառավարման կայաններից ստացված ազդանշանը և կրակոց իրականացնել հակակարկտային կայանից: