| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում` «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Երևանի բնակիչ, 64-ամյա Սեյրան Սուսանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2052S համարանիշի և Lexus մակնիշի 88 SD 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, Lexus-ի վարորդն ու «Գազել»-ի 4 ուղևորներ Պռոշյան գյուղի բնակիչների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վահան Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը, ովքեր ճանապարհից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին: «Գազել»-ը սպասարկում է թիվ 37՝ Քասաղ-Արգավանդ երթուղին:
Շարունակությունն՝ այստեղ: