|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսը ռուսական նավթահումքի հիման վրա վերամշակված նավթամթերքի արտահանումից ստացված եկամուտից երկու անգամ ավելի քիչ գումար կփոխանցի ռուսական բյուջե: Եկամուտից 1,5 մլրդ դոլարը կմնա Բելառուսի բյուջեում:
Այդ մասին երեկ՝ մայիսի 9-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպումից հետո հանվել են Եվրասիական միության շրջանակում ՌԴ-ի և Բելառուսի միջև առկա խնդրահարույց հարցերը:
«Որոշ կարծիքների համաձայն՝ դա այն գինն է, որը ՌԴ ստիպված էր վճարել, որ Լուկաշենկոն չհրաժարվի մայիսի վերջին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից: Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը զիջումների է գնացել, որպեսզի Բելառուսը համաձայնի մասնակցել Ոկրաինայում խաղաղապահ գործողությանը, որի համար, ըստ փորձագետների, անհրաժեշտ է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների համաձայնությունը»,- ասվում է Газета.Ru-ի հոդվածում:
Հիշեցնենք, որ օրերս Լուկաշենկոն հայտարարել էր, որ պաշտոնական Մինսկը չի պատրաստվում, ի վնաս իր շահերի, Աստանայում մայիսի 29-ին ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: