|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ նախկին եպիսկոպոս Արման Սարոյանն ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ հաշիվներից հանել է, և այդ հաշիվներին բազմաթիվ դրամական միջոցներ կան, մտածում ենք՝ կարող է վատնել։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան, ՀԱՍԵ ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ Արման Սարոյանը դիմել էր դատարան՝ վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ տնօրինությունը, հայցի ապահովման միջոց է կիրառել դատարանն ու որոշում կայացրել՝ արգելել պատասխանող Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այլն անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանի՝ որպես թեմի առաջնրոդ լիազորություններ իրականացմանը, այդ թվում ֆինանսական հաշիվների տնօրինությումը։ Դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, ըստ էությամբ, համարել է, որ սա աշխատանքային վեճ է, նման հայցի ապահովման միջոց է կիրառել։
Փաստաբանն ընդգծեց, որ այս ընթացքում իրեն ակնհայտ ապօրինի է պահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, այս ընթացքում նրանք սպասարկել են Արման Սարոյանի քմահաճույքները։