|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը կազմապերպել էր հիշատակի արարողություն: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, Աշտարակ քաղաքի ղեկավարությունը, մարզի կրթական, մշակութային, ուժային կառույցների ղեկավարները, Երկրապահ կամավորական միության անդամները, հոգևոր դասի ներկայացուցիչները այցելեցին քաղաքային զբոսայգում գտնվող հուշահամալիր:
Հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի եւ նորօրյա հերոս նահատակների հիշատակին: Ծաղկեպսակներ եւ ծաղիկներ տեղադրվեցին անմար կրակի շուրջ: Այնուհետեւ կայացավ այցելություն դեպի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների պանթեոն: Զոհվածների շիրիմները պատվեցին ծաղկեպսակներով եւ ծաղիկներով: Կատարվեց խնկարկում եւ մոմավառություն:
Հոգեւոր դասի կողմից մատուցվեց հոգահանգստի կարգ: Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ եւ զինվորական լավագույն ծառայության համար ժամկետային զինծառայողներ Կարապետ Գուլոյանը, Արամ Աբգարյանը, Արտակ Թորոսյանը, Գեւորգ Տիգրանյանը եւ Գարիկ Սահակյանը պարգեւատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:
Արագածոտնի Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին