|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Vector News-ը հայտնում է, որ համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել Շիո Մուջիրին։
«Մայիսի 11-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում կայացած Սուրբ Սինոդի ընդլայնված նիստում ընտրվել է համայն Վրաստանի նոր՝ 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքը։
Սուրբ Սինոդի որոշմամբ Վրաց ուղղափառ եկեղեցու նոր առաջնորդ է ընտրվել պատրիարքական գահի տեղապահ մետրոպոլիտ Շիո Մուջիրին, որը ստացել է 22 ձայն։
Քվեարկության արդյունքները հետևյալն են․
• մետրոպոլիտ Շիո Մուջիրի - 22 ձայն,
• մետրոպոլիտ Հոբ - 9 ձայն,
• մետրոպոլիտ Գրիգոլ - 7 ձայն։
Այսպիսով, Շիո Մուջիրին առաջին փուլում հաղթահարել է անհրաժեշտ շեմը և ընտրվել համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարք»։