Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ.-ին կավարտվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները:
Մեղրու և Ագարակի միջև ընկած հատվածում` երկու քաղաքի բնակչության համար մատչելի վայրում, կառուցվող կենտրոնը կհագեցվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով։
Նորակառույց շենքում կմիավորվեն այժմյան Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի ստացիոնար բոլոր ծառայությունները, որոնք ներկայում տրամադրվում են Մեղրու բժշկական կենտրոնում և Ագարակի հիվանդանոցում` երկու քաղաքի բնակիչների համար ստեղծելով ծառայությունների մատչելիության անհավասար պայմաններ։
Նոր հիվանդանոցի կառուցման համար Մեղրու քաղաքապետարանը հողատարածք է հատկացրել 2010 թ.-ին: Համաշխարհային բանկի ընթացակարգերին համաձայն՝ 2013 թ.-ին միջազգային մրցույթում ընտրված կապալառու «Պառեքս-գազ» ՍՊԸ հետ կնքվել է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր: Պայմանագրի ավարտ է նախատեսված 2015 թ.-ի երկրորդ կիսամյակը:
Բժշկական կենտրոնի նոր շենքը կառուցվում է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: