Փոխարժեքներ
02 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Նախատեսվում է, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության պահանջի երթը կընթանա Աբովյան-Սայաթ-Նովա-Ազատության հրապարակ-Հանրապետության հրապարակ երթուղով:
Մինչ երթի մեկնարկելը հնչեց «Դեմ եմ» նախաձեռնության պայքարին նվիրված, ռոք ոճի կատարումը՝ «Ես չեմ ուզում դառնալ հարուստ պապիկ» հայտնի տողերով:
Ելույթ ունենալով երթի մեկնարկից առաջ՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը նշեց, որ 100-ից ավելի գործատուներ պահումներ չեն անում, քանի որ աշխատողները չեն տվել համաձայնություն: Սակայն պահումներ են անում հիմնականում պետական հիմնարկներում և այն մասնավոր կազմակերպություններում, որոնք չեն կարողանում դիմակայել ճնշումների:
Հայկ Ավետիսյանը հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև դադարեցնեն կենսաթոշակին պարտադիր պահումների անվան տակ թալան իրականացնել:
«Շարունակելու ենք մարդկանց ոտքի հանել, շարունակելու ենք հայ ժողովրդի մեջ բարձրաձայնել, որ ցանկացած մարդ եթե ոտքի կանգնի, կարող է փոխել այս երկրում ամեն ինչ: Այս երկրում մենք կարող ենք փոխել ցանկացած բան, դրա համար պիտի սիրենք մեր երկիը»,- հայտարարեց «Դեմ եմ»-ի անդամը:
Երթի մասնակիցները վանկարկում էին «Ոչ թալանին», «Մենք ենք տերը մեր երկրի», «Մենք հզոր ենք», «Դուրս արի փողոց», «Միացեք»: Երթի ընթացքում «Դեմ եմ»-ը կոչ էր անցում անցորդներին միանալ իրենց, քանի որ այս հարցը վերաբերում է բոլորին: