Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս վարչակարգը ձախողել է եւ, անշուշտ, պիտի հեռանա։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց 2018 թվականից հայրենադարձ, ՀՀ քաղաքացի Ռազմիկ Արաբյանը, որն այսօր առավոտյան քաղաքացիների հետ մասնակցում էր ԱԺ-ի մուտքի մոտ անցկացված բողոքի ակցիային։
«Նույնիսկ եթե վստահ չենք, որ արդյունքի կհասնենք, պետք է անենք այն, ինչ ճիշտ է մեր հայրենիքի համար. սկզբունքի հարց է։ Անգամ եթե մեկ տոկոս հավանականություն կա որևէ բան փոխելու, պետք է փոխել։ Այս վարչակարգը ձախողել է, դիտմամբ, թե՝ իրենց անկարողության պատճառով, դրա մասին դեռ դատարանները կխոսեն։ Եթե ուզում ենք այս գործընթացում ինչ-որ բան փոխել, ապա Նիկոլ Փաշինյանը և նրա վարչակարգը պետք է հրաժարական տան։ Այդ դեպքում գուցե հնարավորություն ունենանք նոր դեմքերով նոր բանակցային գործընթաց սկսելու»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մշակած վեցամսյա ծրագրին՝ Ռազմիկ Արաբյանը պնդեց․ «Փաշինյանը դրա համար 2․5 տարի ուներ, բայց նա մեզ հասցրեց գերագույն ձախողության շեմին։ Այս մարդը և նրա վարչակարգը ձախողել են, հսկայական վնասներ են հասցրել մեր հայրենիքին և պետք է հեռանան»։
Մանրամասները՝ տեսանյութում։