Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ՝ մայիսի 7-ի երեկոյան, կյանքից հեռացել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կամո Մարտիրոսյանը:
Կամո Մարտիրոսյանը ծնվել է 1960թ. նոյեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։
1978թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում։
1984-1985թթ. աշխատել է շինարարությունների տնօրինման ձեռնարկությունում՝ որպես ինժեներ-տեխվերահսկիչ, 1985-1992թթ.՝ ագրոարդի միջտնտեսային վերահսկողության բաժնում շինարարության գծով ինժեներ-վերահսկիչ։
1992-1993թթ. ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հետախուզության բաժնում` որպես առաջին բաժանմունքի պետ։ 1993-1996թթ. ծառայել է N պաշտպանական շրջանում` որպես ինժեներական ծառայության սպա։
1996-1998թթ. ծառայել է N դիվիզիայում` որպես ինժեներական ծառայության պետ։ 1998թ. մայիսից մինչև սեպտեմբեր աշխատել է ԼՂՀ Շահումյանի շրջանի ճարտարագետ, 1998-2003թթ.՝ Կաթոլիկ օգնության ծառայության ծրագրերի ղեկավար։
2003-2007թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ծրագրերի շինարարության գծով պատասխանատու։ 2007- 2008թթ. աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետ։ 2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 16 ընտրատարածքից:
2010թ. հունիսի 10-ին ընտրվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ էր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ:
Ամուսնացած էր, ուներ երեք զավակ: