|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Խարկովի քաղաքային և մարզային իշխանությունները միացյալ որոշում են կայացրել` չեղյալ հայտարարել Հայրենական պատերազմում հաղթանակի օրվա առթիվ մայիսի 9-ին կայանալիք ռազմական շքերթը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նահանգապետ Իգոր Բալուտան ասել է, որ որոշումն ընդունվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Իշխանությունները բազմաթիվ ազդանշաններ են ստանում, որ կարող են սադրանքներ լինել քաղաքական տարբեր ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից:
Բացի դրանից՝ զորահանդեսը չեղյալ հայտարարելու պատճառներից է Հակամայդանի կոշտ պահանջը: Այսօր Խարկովում հավաքված հարյուրավոր մարդիկ պահանջել են չեղարկել ռազմական շքերթը՝ հայտարարելով, թե դրան մասնակցելու են նաև Արևմտյան Ուկրաինայից զինվորականներ, «որոնք այժմ Դոնբասում կրակում են խաղաղ բնակիչների վրա»: