Ապրիլի 24-ին կայանալիք` Չանաքքալեի միջոցառումները չեղյալ են հայտարարվել
Թուրքական Today's Zaman պարբերականը տեղեկացնում է, որ չեղյալ են հայտարարվել ապրիլի 24-ին կայանալիք` Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումները: Այդ մասին պարբերականի հետ զրույցում ասել է պետական պաշտոնյա:
Նա հայտնել է, որ այդ միջոցառումները չեղյալ են հայտարարվել, քանի որ միջոցառումներին մասնակցելու համաձայնություն էին տվել միայն հինգ երկրի ղեկավարներ: