|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է պարտադիր կուտակայինի վերաբերյալ ստորագրահավաքով արտահերթ նիստ հրավիրելու հարցը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ արտահերթ նիստի հարցը դեռևս ուժի մեջ է՝ կախված այն բանից, թե ինչ նախագիծ կներկայացնի կառավարությունը վաղը կամ երկուշաբթի օրը:
«Հովիկ Աբրահամյանի այցն անսպասելի էր, մենք նման պայմանավորվածություն չունեինք: Նա ներկայացրեց կուտակայինի հարցով իր մտադրությունները` թե ինչ են ուզում բերել Ազգային ժողով: Ասաց, որ ինքն ամեն ինչ կանի, որ մարդիկ բավարարվեն, և այլն: Իրենք կքննարկեն, եթե իրենց ներկայացրած նախագիծը համապատասխանի մեր պահանջներին, ինչի համար այսքան ժամանակ պայքարել ենք, ապա մենք չենք հրավիրի արտահերթ նիստ, իսկ եթե չհամապատասխանեց, ուրեմն ստորագրահավաքով արտահերթ նիստ կհրավիրենք»,- ասաց Ստեփան Մարգարյանը: