կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 13:00
Տարածաշրջան

Ադրբեջանական «հետաքննություն»

Ադրբեջանական «հետաքննություն»

Երեկ հայկական, ինչպես նաև ադրբեջանական որոշ կայքեր, հղում կատարելով Ռամզան Կադիրովի թվիթերյան էջին, հայտնեցին, որ Չեչնիայի ղեկավարը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ գրելով. «Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելից: #ArmenianGenocide #Genocide» :

 

Երևում է՝ ադրբեջանական vesti.az-ի քունը չի տարել, և կայքն այսօր շտապել է կապվել Կադիրովի մամուլի ծառայության հետ՝ նրա միկրոբլոգի հասցեն պարզելու:

 

«Հետաքննությունը» գոհացուցիչ արդյունք է տվել: Պարզվել է, որ նախագահի իրական միկրոբլոգի հասցեն հետևյալն է՝ https://twitter.com/RKadyrov, որում Հայոց ցեղասպանության մասին չի հիշատակվում:

 

Սակայն ուշագրավն այդ պատմության մեջ այն չէ, որ որոշ կայքեր մոլորության մեջ են ընկել Կադիրովի «երկվորյակ»-ի կողմից (հաշվի առնելով կեղծ միկրոբլոգների առատությունը և այն հանգամանքը, որ երբեմն դժվար է պարզել այս կամ այն ղեկավարի իրական միկրոբլոգը), այլ այն, որ Ադրբեջանը և Թուրքիան, կարծես, շփոթել են իրենց առաքելությունները: Թուրքիան օրերս իրեն «կոտորում» էր, թե առանց ԼՂ հիմնահարցի կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների բարելավում հնարավոր չէ, այսօր էլ ադրբեջանական կայքը, ջանք չխնայեով, փորձում է աշխարհին ապացուցել, որ Կադիրովը Ցեղասպանությունը չի ճանաչել: