Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի զորամասերից մեկում ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվոր Սեւակ Շահին Բալըքչըի դին ապրիլի 26-ին տեղափոխել են Ստամբուլ եւ հանձնել նրա ընտանիքին։
Զինվորի ծնողները չեն ընդունում, որ իրենց զավակը պատահականության զոհ է, եւ պահանջում են, որ մանրամասն հետաքննություն իրականացվի:
25-ամյա Սեւակն ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը, որից հետո ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։
Նրա ծնողները թուրքական լրատվամիջոցներից մեկին պատմել են, որ Սեւակի զորացրմանը մնացել էր 23 օր։
Հիշեցնեք, որ ապրիլի 24-ի առավոտյան հայազգի զինվորը սպանվել էր մեկ այլ զինծառայողի կողմից։ Առաջին վարկածն այն էր, որ սպանությունը տեղի է ունեցել կատակ անելու ժամանակ` իբր, պատահաբար արձակված կրակոցից:
Սեւակի դին այսօր երեկոյան կտեղափոխվի Ֆերիքյոյի հայկական եկեղեցի, որտեղ տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը։