Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին օրենքը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ օրինագիծն ավելի վաղ 1-ին, 2-րդ և 3-րդ ընթերցմամբ ընդունել էր ՌԴ Պետդուման: Իսկ ապրիլի 16-ին այն հավանության արժանացրեց նաև ՌԴ Դաշնային խորհուրդը:
Օրինագիծը, որն առաջարկել էր ՌԴ Միգրացիոն ծառայությունը, ենթադրում է, որ այն օտարերկրացիները կամ նրանց հարազատները, ովքեր բնակվում են կամ բնակվել են ՌԴ տարածքում կամ նախկին ԽՍՀՄ-ում և Ռուսական կայսրության տարածքում (ժամանակակից Ռուսաստանի սահմաններում), վարժ տիրապետում են ռուսերենին, կկարողանան հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում: Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը հարցազրույցի միջոցով կստուգի օտարերկրացիների ռուսերենի իմացությունը: Անհրաժեշտ է, որպեսզի նրանք վարժ տիրապետեն ռուսերենին և օգտագործեն այն առօրյայում: Պարտադիր պայմանը այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելն է: ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը պետք է բնակվի Ռուսաստանում: