Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է.
«Քրեական հեղինակություն, Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո (սպանվել է հունվարի 27-ին) կալանավորվեցին Իսրայել Սարգսյանն ու Տիգրան Ասատրյանը։
Հրապարակված տեսանյութը վրդովեցրել է գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի պաշտպաններին։
Մասնավորապես՝ Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, երեկ մեր զրույցում անդրադառնալով վերոհիշյալին, նշեց, որ այդ տեսանյութերը հրապարակելով՝ արդեն իսկ խախտվել է օրենքի պահանջը, խախտվել է անձանց անմեղության կանխավարկածը։ «Դեռևս նախաքննությունը սկզբնական փուլում է. ինչ-որ անհայտ տեսագրություններ են հրապարակվում։ Ի՞նչ իրավունք ունեն, նախաքննության սկզբնական փուլն է, դեռ փորձաքննություն էլ չի կատարվել, դեռ շատ հանգամանքներ չեն պարզվել և հանկարծ ինչ-որ տեսաերիզ են ցույց տալիս և որպես հաստատված հանգամանք հրամցնում հասարակությանը»։
Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի խոսքով նշված սպանության հետ որևէ առնչություն ունենալը Տիգրան Ասատրյանի համար զավեշտալի կարելի է համարել, քանի որ ըստ նրա, բոլորը գիտեն, որ նա հանդիսանում էր սպանված Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայրը։ «Նրանք շատ ջերմ հարաբերությունների մեջ են եղել։ Մինչ օրս իմ պաշտպանյալը ծանր է տանում Արթուր Սաֆարյանի հետ պատահածը՝ համարելով, որ իր ընտանիքի վրա են ձեռք բարձրացրել։ Իսկ Մովսեսի (ըստ ոստիկանության, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո սպանել նրան։ Ի դեպ, դին դեռևս չի հայտնաբերվել հեղ.) հետ Տիգրան Ասատրյանը, որքանով որ գիտեմ, որևէ առնչություն չունի։ Ուղղակի ինձ համար տարօրինակ է՝ նախաքննական մարմնի կողմից ներկայացված ինձ հասանելիք փաստաթղթերից ես կարող եմ ենթադրել, որ Մովսեսը կենդանի է, նա մահացած չէ և նրան հարցեր տալու հնարավորությունը, կարծում եմ, բոլորը հետագայում կունենան»,-հայտարարեց Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։