կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 18:39
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի ձեռքը կտրեք, ջաններս դինջանա. զոհվածի մայրը հունից դուրս եկավ

ՀՀ գլխավոր դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողների հետ այսօր՝ ապրիլի 27-ին հանդիպեցին դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու դատախազ Արմեն Մուրադյանը։

Ծնողներից մեկը դիմելով Գոռ Աբրահամյանին՝ ասաց. «5 հազար երեխա կ զոհված, 5 հազարի դեպքում էլ օրենք կա խախտված: Մեր երեխեքի համար 24 ժամ աշխատեք, արժանի չե՞ն: Չեն աշխատում: Եվրոպայի օրենքով է վարչապետը գնում, Եվրոպայում մի խանութից գողություն են անում, 3 տարի դատում են, ինքը 5 հազար երեխա է գողացել: Պարսկաստանում գողության համար մարդու ձեռքը կտրում են: ձեռքը կտրեք, ջանս դինջանա: Ես հիմա խոստանում եմ՝ եթե Փաշինյանը պատասխանատվության չենթարկվի, ես դառնալու եմ դատավոր: Եթե իր ամենափոքրն իմ դեմ դուրս եկավ, ես խեղդելու եմ իրեն: Չասեք՝ ինչու ես խեղդել: Դատավոր եմ դառնալու ու չեմ խղճալու»:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ ինչպես ծնողները, այնպես էլ իրենք շահագրգռված են, որպեսզի պատերազմին առնչվող բոլոր գործերով իրավական գնահատականներ տրվեն և հանցագործություն կատարած անձինք լիարժեք ապացույցների առկայության դեպքում պատասխանատվության ենթարկվեն։

Նրա խոսքով՝ կան դատավարական հստակ ընթացակարգեր,րավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։

Հարցին, թե քանի օրում կկայացվի որոշումը, Գոռ Աբրահամյանը  նշեց, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով սահմանված է 5 օրյա ժամկետ։

Զոհված զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանն էլ ասաց. «Դուք ասում եք 5-օրյա ժամկետոմ, բայց մենք էլ ունենք ներքին համոզմունք, որ այդ 5 օրվա ընթացքում թիվ մեկ դավաճանը Հայաստանում չի լինելու: Դուք կարո՞ւմ եք երաշխիքներ տաք, որ 5 օր հետո Նիկոլ Փաշինյանը Հայաստանում է լինելու»:

Գոռ Աբրահամյանն ասաց, որ կան ընթացակարգեր, իրենք դրանք են պահպանում:

Արսեն Ղուկասյանն էլ արձագանքեց. «Ընթացակարգ ուր էր, որ մեր երեխեքին տանում կոտորում էիք: Չես անում, դե ուրեմն քո բալեքից հելնելու ա, լավ իմացիր»:

Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց։ Երեկ նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրեցին պահանջը, որ զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։

Այսօր Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: