|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Արցախի պատվիրակության վերջերս Գերմանիա կատարած այցի մանրամասները։
Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաեւ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը եւ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, մասնակցել են Բեռլինի Եվրոպական ակադեմիայում կազմակերպված`«Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում» խորագրով միջոցառմանը: Պատվիրակությունը նաեւ արդյունավետ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում գերմանացի գործընկերների հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին Աշոտ Ղուլյանը խոստացավ տեղեկացնել ավելի ուշ: Տպավորիչ է եղել հատկապես Պոտսդամում գտնվող` Յոհան Լեփսիուսի տուն-թանգարանում տեղի ունեցած հանդիպումը, որ ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը Արցախի պետհամալսարանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համատեղ միջոցառում կազմակերպել։
ԱԺ նախագահը նշել է, որ հանդիպումների ժամանակ զգացել է գերմանացի գործընկերների՝ արցախցի խորհրդարանականների հետ հարաբերությունների ակտիվացման պատրաստակամությունը` կարևորելով Գերմանիայում գործող հայկական կազմակերպությունների, առաջին հերթին` Բեռլինում ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանատան և հատկապես` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի աջակցությունը: