|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գագիկ Ծառուկյանի կողմից որևէ խնդիր չկա` չորս քաղաքական ուժերի առաջնորդների միջև հանդիպման հետ կապված, բայց այս պահին նման տեղեկատվություն դեռ չկա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` պատասխանելով հարցին` արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է հանդիպում ոչ իշխանական չորս ուժերի առաջնորդների միջև:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպման վերաբերյալ իր պատրաստակամության մասին հայտնել է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ: «Պարոն Ծառուկյանն ասել է, որ կարող են որոշել օրը, ժամը, և ինքը պատրաստ է տրամադրել, քառյակի հանդիպման հետ կապված, բոլորի համար ընդունելի պայմանները»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Նշենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կուսակցությունը խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա համագործակցության անհրաժեշտ պայման է դիտարկում չորս ուժերի առաջնորդների միջև հանդիպումը: