կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-05 11:21
Իրավական

Հրազդանցի պատգամավորի մասնակցությամբ միջադեպի գործով բազմաթիվ անձինք են հարցաքննվել

Հրազդանցի պատգամավորի մասնակցությամբ միջադեպի գործով բազմաթիվ անձինք են հարցաքննվել

Հրազդան քաղաքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի (http://www.yerkir.am/am/news/64176.htm) փաստի առթիվ հարուցված քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան։ Այս մասին, yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ոստիկանությունից:

 

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Հրազդան քաղաքի «ՎԵՎ» սուպերմարկետի մոտ վիճաբանել էին քաղաքում հայտնի երկու գործարարներ, ինչին միջամտել էր նաև ԲՀԿ-ական պատգամավորը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

 

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նաև նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: