Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ քաղաքացիների հետ միջադեպի գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատախազը հրաժարվում է ստորագրել եւ գործը դատարան ուղակել, ինչի արդյունքում գործը կրկին ուղարկվում է նախաքննական մարմին՝ քննությունը շարունակելու համար:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ գործը հասել է դատարան եւ դատարանից հետ է ուղարկվել նախաքննական մարմին՝ նորից քննություն իրականացնելու համար:
Իսկ ի՞նչ միջադեպի մասին է խոսքը. ինչպես հայտնի է, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել։ «Պողոսն է, ով է», «Գնում է պարգեւավճարը ստանալու», «էթում ես պարգեւավճարը ստանա՞ս» եւ նմանատիպ այլ արտահայտություններ էին անում քաղաքացիները, երբ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երեւում է գետնին պառկած վիճակում։ Եվ, ահա, 2 տարի է՝ նախաքննություն է գնում այս դեպքով. Սիսակ Գաբրիելյանը տուժող է, իսկ, ահա, միակ մեղադրյալը ՀՅԴ ԳՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն է: Ի դեպ, Սիմոնյանը դիմել է իրավապահներին, որ կարողանա երկրից դուրս գալ, բայց արդեն երկու տարի է՝ նա չի կարողանում երկրից դուրս գալ, իսկ նախաքննությունը երկու տարի է, ինչ այստեղից այնտեղ է տեղափոխվում:
Այսքանով իրավիճակը չի ավարտվում. որոշվել է այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից վերցնել ու տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում