|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որը տևեց մոտ 5 ամիս, ավարտվել է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց այս գործով քննչական խմբի նախագահ Սամվել Տոնոյանը:
Նա նշեց, որ գործի նյութերը տրամադրվել են գործով 15 մեղադրյալների պաշտպաններին, որոնք կարող են համապատասխան միջնորդություններ ներկայացնել: Դրանք նախաքննական մարմնի կողմից կա'մ կբավարարվեն, կա'մ` ոչ, ինչից հետո, օրենքով սահմանված կարգով, գործը կուղարկվի դատարան` ըստ էության քննելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պարզ դարձավ, որ գործով բոլոր մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները վերաորակվել են: Ներկայումս «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի, նրա որդուն և գործով անցնող մյուս անձանց մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի ` խուլիգանության հատկանիշներով: