|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Վարչապետի հրաժարականն իմ կոմպետենցիայի մեջ չի մտնում, ես այդ հարցերի հետ առնչություն չունեմ»,- Yerkir.am-ին այսօր ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` լսելով վարչապետի հրաժարականի առնչությամբ մեր հարցը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե` Դուք չեք առնչվում վարչապետի հրաժարականի հետ, բայց դրա հետեւանքների հետ առնչվելու եք, մարզպետը պատասխանեց, որ նոր կառավարության ձեւավորման հարցերը երկրի նախագահի, ԱԺ-ի եւ կուսակցությունների որոշելու խնդիրն է: Մեր դիտարկմանը, թե մարզպետն էլ է կուսակցական, իրենց մոտ դեռ չե՞ն քննարկվել նման հարցեր, Աշոտ Ղահրամանյանն արձագանքեց. «Ես դեռ չգիտեմ` ինչ կլինի: Նման հարց` նոր կառավարության ձեւավորման հարց, մեզ մոտ չի քննարկվել: Երբ որ կքննարկվի, ամեն ինչ կորոշվի, այն ժամանակ կիմանաք: Ես չեմ կարող պատասխանել նման հարցերի, թե ինչպիսին կլինի նոր կառավարությունը»:
Հարցին` իսկ Դուք ի՞նչ եք ակնկալում` նոր կառավարության ձեւավորումից հետո կշարունակե՞ք, որպես մարզպետ, Ձեր պաշտոնավարումը, մարզպետը պատասխանեց, որ ինքը ներկա դրությամբ շարունակում է կատարել իր պարտականությունները, զբաղվել իր ամենօրյա գործերով, խնդիրների լուծմամբ, ու ամեն ինչ վերջնականապես պարզ կլինի, երբ կազմավորվի նոր կառավարությունը:
Աշոտ Ղահրամանյանը խուսափեց նաեւ պատասխանել հարցին` իր համար սպասելի՞, թե՞ անակնկալ էր կառավարության ղեկավարի հրաժարականը: