Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սահմանադրական դատարանի առջև հավաքված` «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն ու կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ քաղաքացիները ակնկալում են, որ ՍԴ-ն պետք է անկողմնակալ որոշում կայացնի:
Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դուրս գալով ՍԴ դահլիճից, հայտնել է, որ համոզված է` պատասխանող կողմը չի կարող ուժեղ հակափաստարկներ բերել` ի պատասխան դիմողների ներկայացրած` բավական ծանրակշիռ փաստարկների:
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, երբ նիստի ընդմիջումից հետո ՍԴ շենքից դուրս է եկել պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հավաքվածները նրան ասել են, որ պայքարում են իրենց երեխաների բարեկեցության համար, իսկ նրանք փորձում են թալանել երիտասարդներին:
Ի պատասխան` պատգամավորն ասել է, թե ի՞նչ տարբերություն` վճարում են եկամտային հա՞րկ, թե՞ պարտադիր կուտակային վճար: Այս պատասխանը բավական կոշտ է ընդունվել հավաքվածների կողմից: