|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ համացանցում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի և նրա որդու` Բիլալի զրույցի մի նոր ձայնագրություն, որը դարձյալ մեծ սկանդալ է առաջացրել:
Ըստ Samanyoluhaber-ի՝ Twitter-ի միջոցով DLMKHack ծածկանունով օգտատերը տեղադրել է ձայնագրություն, որում Էրդողանն ու Բիլալը խոսում են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության` այդ ժամանակվա նախագահ Դենիզ Բայքալի «սեքս ձայներիզի» մասին, որի պատճառով վերջինս ստիպված հրաժարական էր տվել:
Ձայնագրությունում Էրդողանը պնդում է, որ այն հարկավոր է տեղադրել համացանցում, քանի որ մեծ արձագանքի կարժանանա:
Դենիզ Բայքալն անտարբեր չի անցել Էրդողանի այս ձայնագրության նկատմամբ և պահանջել է շտապ բացատրություն տալ:
Ակնհայտ է, որ Էրդողանը ընտրությունների նախօրեին ամեն կերպ փորձում է հարված հասցնել իր մրցակիցներին՝ ընտրություններում առաջին տեղն ապահովելու համար: