Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանում ինտերնետ մուտք գործելու համար պարտադիր անձնագրով գրանցվելու առաջարկը քննարկման է ուղարկվել Պետդումայի ու Դաշնային խորհրդի ղեկավարությանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է РБК-ն՝ մանրամասնելով, որ նախաձեռնության հեղինակն է «Ավանտի» ասոցիացիայի նախագահ Ռահման Յանսուկովը:
«Մենք առաջարկում ենք ՌԴ տարածքում ինտերնետ մուտք գործել ցանկացողների համար սահմանել պարտադիր գրանցում: Նկատի ունենք՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է Ռուսաստանի տարածքում օգտվել ինտերնետից, պետք է տրամադրի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը՝ որպես ինքնության ապացույց: Անչափահաս քաղաքացիների գրանցումը պետք է իրականացվի նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների փաստաթղթերով»,- նշված է ասոցիացիայի ղեկավարի ուղերձում:
Յանսուկովի պնդմամբ՝ նույն սկզբունքը պետք է կիրառվի ինտերնետի հանրային օգտագործման վայրերում:
«Բոլոր ցանկացողները հարկադրված կլինեն գրանցվել անձնագրով և միայն դրանից հետո օգտվել համացանցից: Դա հնարավորություն կտա կանխելու հնարավոր հանցագործությունը: Բացի այդ՝ առաջարկվող նախաձեռնությունները կօգնեն անչափահասներին, ինչպես նաև քաղաքացիների այլ խոցելի խմբերին՝ պաշտպանվել ինտերնետի բացասական ազդեցությունից»,- ասել է նա:
Կրեմլը Յանսուկովի գաղափարը որակել է որպես գրաքննության դրսևորում:
«Ինտերնետ մուտք գործելու համար քաղաքացիների՝ անձնագրով պարտադիր գրանցում կատարելու առաջարկը գրաքննության և մարդու իրավունքների ոտնահարման պատճառ կդառնա»,- թեմայի առնչությամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: